Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 160.1 Դատական ակտի կատարման փուլում հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելը. 1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական ակտ կայացնելիս Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասով կամ 75-րդ հոդվածով նախատեսված կարգով պատիժ նշանակելը հնարավոր չի եղել ժամանակագրական առումով դրան նախորդող դատական ակտի (ակտերի) օրինական ուժի մեջ մտած չլինելու պատճառով, ապա ժամանակագրական առումով վերջինը օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման փուլում դատախազի, պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի կամ դատապարտյալի միջնորդությամբ դատարանը քննում է դատապարտյալի նկատմամբ հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու հարցը. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցը քննում է ժամանակագրական առումով վերջինը օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացրած դատարանը. 3. Հարցի քննության մասին դատարանը պատշաճ ծանուցում է դատապարտյալին, դատախազին, տուժողին և պատիժ կատարող մարմնին կամ հիմնարկին. 4. Հարցի քննությանը պարտադիր մասնակցում են` 1) դատախազը. 2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի. 5. Հարցի քննությանը կարող են մասնակցել նաև տուժողը (տուժողի լիազոր ներկայացուցիչը, տուժողի օրինական ներկայացուցիչը) և պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի ներկայացուցիչը, սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) և պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի ներկայացուցչի չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար. 6. Քննարկելով ներկայացված միջնորդությունը՝ դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) դատապարտյալի նկատմամբ հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու մասին. 2) միջնորդությունը մերժելու մասին: |