FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  16

ԲՈՐՍԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ. Բորսայի անդամներ կարող են լինել այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք մասնակցում են բորսայի կանոնադրական ֆոնդի ձևավորմանը, կատարում են բորսայի անդամության ու այլ նպատակային մուծումներ և դարձել են բորսայի անդամներ` դրա հիմնադիր փաստաթղթերով նախատեսված կարգով: Բորսայի անդամներ չեն կարող լինել` այն ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, որոնց ղեկավարները (ղեկավարների տեղակալները կամ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների մասնաճյուղերի և այլ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները) տվյալ բորսայի ծառայողներ են. պետական իշխանության և կառավարման մարմինները. բանկերը և այլ ֆինանսավարկային կազմակերպությունները. ապահովագրական և ինվեստիցիոն ընկերությունները. հասարակական, հասարակական-քաղաքական, կրոնական և բարեգործական կազմակերպությունները և հիմնադրամները. ֆիզիկական այն անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Բորսայի անդամն իրավունք ունի` մասնակցել բորսային առևտրին. մասնակցել բորսայի կառավարմանը. ստանալ շահաբաժիններ, եթե դրանք նախատեսված են բորսայի հիմնադիր փաստաթղթերով. օգտվել բորսայի հիմնադիր փաստաթղթերով նախատեսված այլ իրավունքներից: Բորսայի անդամին տրվում է բորսայի կանոնադրական ֆոնդի բաժնեմասի սեփականության վերաբերյալ համապատասխան վկայական: Բորսայի անդամների կողմից բորսային առևտրին մասնակցելու իրավունքի զիջում առանց կանոնադրական ֆոնդի բաժնեմասի սեփականության վկայականի վաճառքի կամ այլ ձևով օտարման, ինչպես նաև բորսայի կառավարմանը մասնակցելու իրավունքի զիջում չի թույլատրվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Բորսայի անդամները կարող են բորսային առևտրին մասնակցելու իրենց իրավունքը վարձակալության տալ միայն իրավաբանական կամ ֆիզիկական մեկ անձի: Վարձակալության պայմանագիրը ենթակա է գրանցման բորսայում: Բորսային առևտրին մասնակցելու իրավունքի ենթավարձակալություն չի թույլատրվում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  16

Բորսայի անդամության դադարման, ինչպես նաև բորսայի անդամի իրավունքների լրիվ կամ մասնակի զիջման կարգը (այդ թվում վարձակալության ձևով) սահմանվում է բորսայի կողմից` սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված կարգին համապատասխան: Բորսայի կողմից անդամության հաստատելը մերժելու, ինչպես նաև բորսայի անդամին անդամությունից հեռացնելու կամ անդամությունը դադարեցնելու մասին բորսայի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով: