FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  530

Զինծառայողի կողմից մոլախաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը.
1. Զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայությունը կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլախաղերի մասնակցելը՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով.
2. Զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայությունը կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլախաղեր կազմակերպելը` պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: