FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  66

Դատախազի այլ սոցիալական երաշխիքները.
1. Պետությունը դատախազների համար երաշխավորում է`
    1) պաշտոնեական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.
    2) ամենամյա վճարովի արձակուրդ.
    3) պաշտոնեական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.
    4) մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով գործուղման ծախսերի փոխհատուցում.
2. Անհրաժեշտության դեպքում դատախազին այլ վայր գործուղելիս դատախազն ապահովվում է բնակելի տարածությամբ, իսկ այն ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով.
3. Դատախազին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը` պայմանավորված պարտականությունների կատարմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցում է պետությունը.
4. Դատախազները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության իրենց պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու (բացառությամբ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու), առողջությանը վնաս պատճառելու դեպքերից.
5. Պետությունն ապահովում է դատախազի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու նրա բուժումը: Դատախազի առողջական վիճակի հետազոտումն ու բուժումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում նշված բժշկական հաստատություններում.
6. Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգը և պայմանները, ինչպես նաև առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: