FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում.
1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում Լիազոր մարմինը`
    1) միջոլորտային ռազմավարական փաստաթղթերի շրջանակում մշակում է պետական ռազմավարական միջոցառումներ և ապահովում է դրանց իրականացումը.
    2) մշակում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը.
    3) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ ընդգրկելով ինչպես ոստիկանության, քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, այնպես էլ վերջիններիս չգրանցած աջակցության կենտրոնների և ապաստարանների տրամադրած տվյալները, դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում, ինչպես նաև այդ վիճակագրության ամենամյա հրապարակում իր պաշտոնական կայքում.
    4) ուսումնասիրում է ընտանեկան և կենցաղային բռնության պատճառները, պայմանները և հետևանքները, մշակում դրանց հաղթահարմանն ուղղված պետական ծրագրեր.
    5) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին սոցիալական ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնների և ապաստարանների հավաստագրումը՝ Կառավարության սահմանած կարգով.
    6) ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ կնքում է ապաստարանի և աջակցության կենտրոնի ֆինանսավորման պայմանագիր՝ Կառավարության սահմանած պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա, և վերահսկողություն իրականացնում իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների և աջակցության կենտրոնների գործունեության նկատմամբ նաև ֆինանսական միջոցների օգտագործման մասով.
    7) վերահսկում է Կառավարության սահմանած ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին, ապաստարանի կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջների պահպանումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

article  14

8) վերահսկում է Կառավարության սահմանած աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին, աջակցության կենտրոնների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջների պահպանումը.
    9) պարբերաբար կազմակերպում է աջակցության կենտրոնների և ապաստարանների աշխատակիցների վերապատրաստում, այդ թվում՝ ոլորտի հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ.
    10) հանրության համար հասանելի կերպով տարեկան առնվազն մեկ անգամ հրապարակում է կապի այն միջոցների ցանկը (ներառյալ՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների համար նախատեսված անվճար «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարները, որոնք աջակցության կենտրոնները և ապաստարանները պարտավոր են ունենալ), որոնցով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածները, նրանց ընտանիքի անդամները և այլ անձինք կարող են անհապաղ կապ հաստատել աջակցության կենտրոնների և ապաստարանների աշխատակցի կամ կենտրոնների ներգրաված համապատասխան մասնագետի հետ և ստանալ անհրաժեշտ անհատույց, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում՝ նաև նրանց համար մատչելի օգնություն.
    11) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով բացում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար և տնօրինում այն Կառավարության սահմանած կարգով: Հաշվեհամարի միջոցները ձևավորվում են պետական բյուջեի հատկացումներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից.
    12) ընտանեկան և կենցաղային բռնությունը կանխարգելելու նպատակով աջակցման կենտրոն և ապաստարան դիմած անձանց շրջանում սահմանում է մշտադիտարկման կարգը.
    13) կազմակերպում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության բնագավառներում աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստման և վերաորակավորման գործընթացը, որի կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

article  14

14) ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինների և հատուկ կառույցների հետ մշակում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը.
    15) Միասնական սոցիալական ծառայության միջոցով համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և ներպետական հասարակական կազմակերպությունների հետ՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց՝ ըստ անհրաժեշտության, սոցիալական ծառայություններից օգտվելու գործընթացում աջակցելու և համապատասխան մարմիններ ուղղորդելու համար.
2. Լիազոր մարմնի ղեկավարին կից գործում է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհուրդը, որը նրան առաջարկություններ է ներկայացնում ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարական միջոցառումների, օրենսդրական բարեփոխումների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով: Խորհրդի կազմում ընդգրկվում են՝
    1) պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, դատախազության ներկայացուցիչներ.
    2) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.
    3) աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչներ.
3. Խորհրդի կազմում ընդգրկվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ.
4. Խորհրդի գործառույթները, ձևավորման կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ անհատական կազմը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը: