FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների գործողության դադարումը` կապված քրեական վարույթի հետ.
1. Ընտանեկան և կենցաղային բռնության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելու, անձի նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփումը սահմանափակելու, պաշտպանվող անձի ինքնությունը հաuտատող տվյալները գաղտնիացնելու, պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողություն իրականացնելու, պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոց տրամադրելու, պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրումն ապահովելու, պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելու կամ պաշտպանվող անձի արտաքինը փոխելու, պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոխելու, դատական նիստերի դահլիճից հեռացնելու կամ դռնփակ դատական նիստ անցկացնելու, դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը հատուկ կարգով կազմակերպելու հատուկ պաշտպանության միջոցներ կիրառվելու դեպքերում` համապատասխան միջոցների կիրառման ժամկետով, դադարում է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումներով նախատեսված այն սահմանափակումների գործողությունը, որոնք կապված են անձին, նրա բնակության կամ հաճախակի գտնվելու վայրերին մոտենալու արգելքի հետ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

article  9

2. Ընտանեկան և կենցաղային բռնության փաստով քրեական վարույթ նախաձեռնելուց հետո անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել, կամ պաշտպանական որոշման համար դիմում կարող է ներկայացվել, եթե ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, նրա նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու մասին որոշում չի կայացվել, և վարույթն իրականացնող մարմինը չի կիրառել սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ պաշտպանության միջոցները: Եթե ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կայացվել է բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու մասին որոշում, և վարույթն իրականացնող մարմինը կիրառել է սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ պաշտպանության միջոցները, ապա անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել, կամ պաշտպանական որոշման համար դիմում կարող է ներկայացվել, եթե դրանցով նախատեսվող սահմանափակումը կապված չէ անձին, նրա բնակության կամ հաճախակի գտնվելու վայրերին մոտենալու արգելքի հետ: