Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 61 Դատապարտյալի փոխադրումը. 1. Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկ կամ մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվում պահակախմբով՝ պետության միջոցների հաշվին. 2. Դատապարտյալը տեղափոխվում է բավարար լուսավորություն և օդափոխություն ունեցող, իրեն ավելորդ ֆիզիկական անհարմարություն պատճառելը բացառող փոխադրամիջոցով, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական հսկողությամբ։ Տեղափոխման ընթացքում դատապարտյալը պետք է ապահովված լինի համապատասխան նյութակենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններով, ինչպես նաև հնարավորինս պաշտպանված լինի հասարակական հետաքրքրասիրությունից. 3. Դատապարտյալի՝ պահակախմբով փոխադրումն իրականացվում է տղամարդկանց կանանցից, անչափահասներին չափահասներից, միևնույն գործով դատապարտված անձանց միմյանցից և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող դատապարտյալին այլ դատապարտյալներից անջատ: |